ՏեսանյութերՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ

6529_hqՄիավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծել , որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն է հայտնել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Բան Կի-մունը Էդվարդ Նալբանդյանին է հանձնել իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։

Back to top button