Վերլուծական
«Իսկանդեր»-ը վերաբերմունք փոխեց. քաղաքագետ
«Իսկանդեր»-ի ցուցադրությունը պատասխանն էր բոլոր այն սին կարծիքների, թե Հայաստանը չուներ անհրաժեշտ զինտեխնիկա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդին դիմակայելու համար, նաև պատասխան Բաքվի հոխորտանքներին ու մեծամիտ հայտարարություններին, թե իրենց զինտեխնիկան մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ու Արցախի ունեցածին միասին վերցրած, ասում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Իսկանդերը ցույց տվեց, որ ՌԴ վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ սրբագրվում է: Նրանք տեսան, որ հայերը շատ ավելի վստահելի են, քան ադրբեջանցիները, պարսիկներն ու անգամ շատ ռուսներ, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Իսկ ղարաբաղյան խնդրում տարածքներ զիջելու հարցում ՀՀ-ի վճռորոշ պատասխանը եղավ Սասնա Ծռերի քայլը: