Քաղաքական

Նոր ԿԸՀ՝ հին կազմով

lusinevasilyan
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Այն ընթացել է դռնփակ,  քննարվկել է ԿԸՀ նոր  կազմի առաջադրման հարցը: Հանձնաժողովի նախագահի ու անդամների պաշտոնում  առաջադրվել են  ԿԸՀ գործող նախագահի ու անդամների թեկնածությունները:  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ռադիոլուրին» ասել է,  որ  նոր կազմի համար հին անդամներին առաջարկելիս կարևորել են   պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական հմտությունները: Հիշեցնենք, մինչև սահմանադրական փոփոխությունները ԿԸՀ անդամներն ու նախագահը նշանակվում էին հանրապետության նախագահի կողմից՝ ՄԻ պաշտպանի, Վճռաբեկ դատարանի ու Փաստաբանների պալատի նախագահների առաջադրմամբ: Ըստ փոփոխված Սահմանադրության՝ նոր ԿԸՀ-ն պետք է ձևավորվի պատգամավորների քվեարկությամբ:

 

Անակնկալներ չկան, փոփոխություններ նույնպես. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի համար առաջարկվում է  հին  կազմի թեկնածությունը: Փոփոխված Սահմանադրության պահանջով ԿԸՀ-ն  պետք է ձևավորվի մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը: Այն  պետք է կազմավորվի  փոփոփխված ընթացակարգով: Թեկնածուներին ԱԺ քննարկմանը պետք է ներկայացնի պետաիրավական հանձնաժողովը, իսկ նրանց պետք է ընտրեն  պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ձայների 3/5-ով:

« Լսեցինք ԿԸՀ նախագահին, անդամներին, մեր գործընկերները նրանց հարցեր ուղղեցին, այնուհետև կազմակերպեցիքն քվեարկությունը»:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել նիստում, որովհետև ի տարբերություն նախորդների, այն այսօր դռնփակ էր: Փակ նիստին, ի դեպ,   մասնակցում էին ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանն  ու  հանձնաժողովի 6  անդամները: Նրանց թեկնածություններն առաջադրել են  պետաիրավականի հանրապետական անդամները:  Հովհաննես  Սահակյանն ասում է, որ  նոր կազմի համար հին անդամներին են առաջարկել, քանի որ առաջնորդվել են թեկնածուների պրոֆեսիոնալիզմով  ու մասնագիտական հմտություններով:

« Մինչև ընտրությունները քիչ ժամանակ կա, ու շատ մեծ  աշխատանք է սպասվում նոր հանձնաժողովին: Մեզ համար կարևոր է, որ այնտեղ լինեն լուրջ պրոֆեսիոնալիզմ ու փորձառություն ունեցող մարդիկ: Հակառակ դեպքում գարնանը սպասվող ընտրությունները մենք ուղղակի կտապալենք»:

վստահության մեծացումը: Արդյոք չկա մտավախություն, որ ԿԸՀ հին կազմն այդ վստահությունը  գոնե ընդդիմադիր ուժերի կողմից չի վայելում:

«Գիտեք , «վստահել –չվստահելով» չեն առաջնորդվում: Մենք լուրջ քայլեր ենք արել, որ այդ վստահությունը մեծանա»:

Պետաիրավական հանձնաժողովի  ընդդիմադիր պատգամավորները այլընտրանքային թեկնածուներ  չեն առաջադրել, ինչը կարող էին անել միասնական թեկնածուներ ունենալու դեպքում,  իսկ ՀՀԿ-ի առաջարկած թեկնածությունները  նրանցից մի քանիսը  պաշտպանել են,  մյուսները ՝ ոչ : Թեկնածուների առաջադրումը չեն պաշտպանել  ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանն ու Էդմոն Մարուքյանը: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը համաձայն են, որ նոր ԿԸՀ-ն հին անդամներից կազմվի: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը մասամբ է համաձայն ու հանձնաժողովին մասամբ է վստահում:

Լյովա Խաչատրյանն այսօր կողմ քվերակեց հանձնաժողովի անդամներից միայն Լաուրա Գալստյանի առաջադրմանը: Մյուսներին դեմ է կամ ձեռնպահ: Իսկ Լաուրա Գալստյանին, ասաց,  վստահում է:

ԿԸՀ գործող նախագահի և գործող 6 անդամների թեկնածությունները որպես նոր հանձնաժողովի անդամներ խորհրդարանը կքննարկի հաջորդ ՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:

Back to top button