Մշակույթ

«Եվրոպական ժառան­գության օրեր»՝ Երեւանում

Սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո:

Ծրագրի շրջանակում կիրականացվեն բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս տարի «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած եվրոպական 50 երկրում: Ծրագիրը մտահղացել են 1984 թվականին Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագ րի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատել է 1991
թվականին, իսկ 1999 թվականին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախո սի ներքո: Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին:

Back to top button