Քաղաքական

Ազատ, արդար, թափանցիկ. Տիգրան Մուկուչյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

lenabadeyan
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքը ԿԸՀ-ն կհրապարակի վաղը: Իսկ մինչ այդ արդեն հայտնի է, որ ստացված 11 դիմում-բողոքները ընտրությունների նախնական պատկերը որեւէ կերպ չեն փոխել: Արդյունքում 58 համայնքում ընտրվել են նոր ղեկավարներ, որոնցից 8-ը խոշորացված համայնքներում էր՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սյունիքի մարզի Գորայք, Գորիս, Մեղրի, Տեղ համայքները եւ Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայքնները: Ի դեպ, 20 համայքններում չեն առաջադրվել գործող ղեկավարները, իսկ 30 համայնքում գործող ղեկավարը չի ընտրվել: Առաջիկայում լուրջ ընտրական կրքեր բորբոքվելու են հատկապես Գյումրիում եւ Վանաձորում: Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսել է ոչ միայն ընտրությունների մասին, անդրադարձել է հնչած կրակոցների արդյունքում ձեւավորված մթնոլորտին, ինչպես նաեւ նոր ԿԸՀ-ի ձեւավորմանը:

 

Back to top button