Հասարակություն

Առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալների համար

QKHԱռցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտնում են նաև, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Back to top button