Հասարակություն

Որոշ նախարարություններ կանվանափոխվեն

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր առաջարկել է սեպտեմբերի 26 –ին ժամը 12 –ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. օրակարգում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև Հարկային օրենսգիրքը:

Այսպիսով, գործադիրում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն, էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվելու է Ներդրումների ու ձեռնարկատիարության աջակցության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունների:

Կառավարությունն առաջարկում է, որ Քաղավիացիայի վարչության գործառույթները համակարգի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Դե իսկ Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Նախատեսվում է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Էկոնոմիկայի նախարարությունից կառաձնացվի տուրզիմը ու կստեղծվի համապատասխան կոմիտե:

Back to top button