Հասարակություն

Ակնկալում եմ համարձակ քայլեր.վարչապետ

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստն սկսվել է Վարչապետի՝  նորանշանակ նախարաներին շնորհավորելով: Վարչապետ Կարեն Կարապետյանը  շնորհակալություն է  հայտնել չորս նորանշանակ նախարարներին՝ իրենց թիմին միանալու, համատեղ աշխատելու  համար ու նշել այն չափանիշերը, որոնց  հիման վրա  է կատարվել ընտրությունը:  Կարեն Կարապետյանի տեղեկացմամբ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում  հայտնի մարդ է,  մյուս երեք նախարարներն էլ այդ ոլորտների կառավարիչներն են, իրենց բավականին լավ են դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են:

Կարեն Կարապետյանը նշել է, որկառավարման համակարգի վերանայման  առումով բավականին մեծ ակնկալիքներ ունի:  Վարչապետի խոսքով, առաջիկայում նախարարները  ոլորտի զարգացման պատկերացումների մասին ծրագրերեն  ներկայացնելու: Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ այժմ նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքի  գնահատման քննարկումներ են կատարվում, կներդրվեն հայտանիշեր, որոնցով կգնահատվի նրանց  աշխատանքը, ի դեպ, այստեղ ներգրավված  է լինելու մի գործոն, թե տվյալ ոլորտը որքան ներդրում է ներգրավում:

<<Ձեզանից ակնկալում եմ շատ համարձակ քայլեր, ռեալ համարձակ քայլեր: Ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքելու, երկիր զարգացնելու ու մթնոլորտ փոխելու>>,-ասել է վարչապետը։

Կառավարության նիստի սկզբում իր առաջին հանձնարարականն է ստացել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:  Հանձնարականը Աղավնաձոր համայնքի բնակիչներ ու Վեդի Ալկո ընկերություն վեճի մասին է: Հիշեցնենք, արդեն մեկ տարի է, ինչ այս համայնքի բնակիչները չեն կարողանում ստանալ մթերած խաղողի գումարը: Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Կարեն Կարապետյանի խոսքով, ամեն տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ենք  ունենանում: << Մենք պետք է հայեցակարգ ունենանք, թե ինչպես պետք է անել>>,- ասել է վարչապետը: Այժմ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես լուծենք այդ խնդիրը, այդ թվում պետությունը  ֆինանսավորում է, և ամբողջ  կառավարումը վերցնում իր վրա:

 

Back to top button