ՄիջազգայինՔաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում. Լատվիայի նախագահ

Լատվիայի համար ռազմավարական առաջնահերթություններից մեկն է մնում Եվրոպայի արևելյան հարևանների կայունությունն ու անվտանգությունը։ Հակամարտությունների կարգավորումը Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում պետք է կարևոր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում։ Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, հայտարարել է Լատվիայի նախագահ Վեյոնիս Ռայմոնդսը՝ փոխանցում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։

Նա ընդգծել է, որ բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, պետք է իրականացնեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում և հարգեն ինքնիշխան պետությունների սահմանները։

«Լատվիան ամբողջ միջազգային հանրության հետ նախկինի պես կաջակցի Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը։ Այն պետք է ավարտվի»,- ասել է Ռայմոնդսը։

Նա ընգծել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ կողմերը պետք է հետևեն Մինսկի պայմանավորվածություններին։ Ռայմոնդսը նաև նշել է, որ Լատվիան աջակցում է Ուկրաինային բարեփոխումների անցկացման ճանապարհին և տրամադրում նրան մարդասիրական օգնություն։

Back to top button