Հասարակություն

Անկախության տոնը՝ Արմավիրի մարզում

satikisahakyan
Անկախության 25-ամյակը հանդիսավորությամբ  նշվել է  Արմավիրի մարզում:  Առավոտյան ծաղիկներ են խոնարհվել  անկախության համար զոհված ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Անկախության 25-ամյակի առթիվ մի շարք մտավորականներ  արժանացել են պետական  պարգևների:

 

Անկախությունը երկնային պարգև է, որը ձեռք բերվեց  հայի ազատատենչ ոգու և  միահամուռ կամքի  ուժով:  Այդ ոգին նաև մատաղ սերնդի մեջ է, ովքեր ծնվել ու մեծանում են անկախ երկրում:

Անկախության հետագիծն  արյունոտ է ու ցավալի, անկախության պայքարում  արմավիրցի  ազատամարտիկները  զոհասեղանին դրեցին  իրենց  կյանքը՝ հայրենիքը գերադասելով անձնականից:  Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հանդիասվոր միջոցառմանը մասնակցում  էին նաև արմավիրցի  զոհված ու անհետ կորած ազատամարտիկների մայրերը, որոնց որդիներն անժառանգ մնացին՝ Աիդա Բախշյան՝ Վարդան Բախշյանի մայրը, Լենա Եղոյան՝ Խաչիկ Եղոյանի մայրը և այլոք: Նրանք սևազգեստ են ու լուռ : Անկախությունը կերտվել է իրենց որդիների արյամբ ու նրանց զինակից ընկերների  ձեռքերով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  շնորհավորելով անկախության տոնի առթիվ գլուխ խոնարհեց բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանք տվեցին հանուն հայրենիքի:

Մեր հավատքն  ու եկեղեցին միշտ կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ինքնությունը պահելու գործում: <<Հավատը եղել ու մնում է հայ ժողովրդի բոլոր հաղթանակների գրավականը>>,- ասաց   ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և շարունակեց. <<Մեր երկրի ծանր օրերին  երբ վտանգված են եղել մեր ինքնությունն ու մշակույթը, եկեղեցին իր շուրջն է համախմբել ժողովրդին ու փրկել վրահաս վտանգից>>:

Անկախությունն ու պետականությունը անքակտելի արժեքներ են, որոնց պահպանման համար պետք է հզորացնել  տնտեսությունն ու ամրապնդել բանակը: Անկախության սերունդը տերն է իր հայրենիքի, նա արժանապատվորեն է շարունակում հայրերի ու պապերի գործը, որ ապացույցը սահմանը պահող թշնամու դիվերսիոն հարձակումներին հերոսաբար  դիմակայող զինվորն է ու ապրիլան պատերազմը:

Կորյուն Նահապետյանը անկախության 25-ամյակի առթիվ  ՀՀ նախագահի համանով պետական պարգևներ հանձնեց անկախության գործում իրենց լուման ունեցած մի շարք մտավորականների: Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեցին  Բանբակաշատի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Պարոնյանը, Մյասնիկյանի Արայի անվան  միջնակարգ  դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Ստեփան Ներսիսյանը, Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի տնօրեն Լիլյա Ասատրյանը: Մխիթար Հերացի մեդալով պարգևատրվեց Արմավիր բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հակոբ Այվազյանը:

Երախտագիտության մեդալով պարգևատրվեցին  Օրիոն գրուպ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Սահակյանը, Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը, Արմավիրի կանանց  հասարակական կազմակերպության նախագահ Դուշենկա Երգենյանը, Տանձուտի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ-դաստիարակ Հռիփսիմե Ավետիսյանը, Մարտական ծառայության մեդալով պարգևատրվեց  Արմավիրի փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը:

Back to top button