Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։

Հանդիպման օրակարգում են եղել տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։

Back to top button