Մշակույթ

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային: Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է: ՀՀ անկախության հոբելյանական տարում ֆիլմի հիմնական ուղերձն է՝ վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը:
19008_b 19007_b 19005_b

Back to top button