ԿարևորՔաղաքական

Ովքեր են նորանշանակ նախարարները

lusinevasilyan

Հայտնի  են Կարեն Կարապետյանի կառավարության առաջին 6 անդամները՝ 4 նոր նշանակում և 2 վերանշանակում: Իրենց պորտֆելները կառավարությունում պահպանեցին Վաչե Գաբրիելյանը ՝ որպես  միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար և  փոխվարչապետ, Դավիթ Հարությունյանը՝ որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

 

Կաբինետը համալրվեց 4 նոր դեմքերով, ի  դեպ, բառի  նաև ուղիղ իմաստով: Նոր նախարարաներից առնվազն երեքը դեմքով հանրությանն այնքան էլ  ծանոթ չեն: 4 նոր նախարարներից միայն մեկը՝   Վարդան Արամյանը  կառավարությունում աշխատելու փորձ ունի: 2008-2013թթ. նա զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:  2013-ից մինչ այսօր  հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր: Այսօրվանից արդեն Հայաստանի ֆինանսների նախարարն է Գագիկ Խաչատրյանի փոխարեն, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. ապրիլից, իսկ մինչ այդ՝ 2008 -2014թթ. պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր:

Այսօր նշանակված մյուս  երեք նախարարները գործադիրում  նորեկներ են:

ashot-manukyanԷներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան. 92-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 95-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը: Աշոտ Մանուկյանը  վերջին տարիներին զբաղեցրել է  Հրազդանի ՋԷԿ-ի, իսկ  2015-ից առայսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնները: Էներգետիկ ոլորտին առնչվում է նորանշանակ նախարարի կենսագրության միայն վերջին շրջանը: Ավելի վաղ փուլերում գործունեությունն այլ  ուղղվածություն է ունեցել:

Արմեն Դարբինյանի կառավարությունում՝ 1998 – 1999թթ, Աշոտ Մանուկյանը զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այնուհետև  եղել է Հանրային հեռուստաընկերության ֆինանսական հարցերով փոխտնօրենը:  2001-2003թթ. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահն էր:

 

vahan-martirosyanՏրասնպորտի և  կապի նախարար Վահան Մարտիրոսյան. Նա ևս պոլիտեխնիկի շրջանավարտ է, մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ, աշխատանքային կենսագրության մեծ մասը կապվում է «Կոռնետ» ընկերության հետ 2000 – 2006թթ. եղել է այդ  ընկերության գլխավոր տնօրենը, 2006 – 2010-ը՝    տնօրենների խորհրդի նախագահը: «Կոռնետը» ինտերներտ ծառայություններ մատուցող ընկերություն է,  որի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ

դատարանի 23.01.2013թ.վճռով ընկերությունը  սնանկ է ճանաչվել և թերևս վերակազմավորցվել: Վահան Մարտիրոսյանը 2006-ին կարճ ընթացք  եղել է «Արմենթել»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը: Մինչև նախարար նշանակվելը  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր, որը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ» բրենդը:

 

ignati-araqelyanԳյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան. նա   փոխարինելու է 2010-ից պաշտոնավարող Սերգո Կարապետյանին: Նորանշանակ նախարարը ևս պոլիտեխնիկի շրջանակավրտ է, ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Կարեիլի է ասել աշխատանքային գործունեությունը սկսել և ավարտել է   Երևանի կոնյակի գործարանում : Այստեղ սկսել է աշախատել 1998-ից ՝զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև` գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006 թ. նշանակվել է ֆինանսավարչական տնօրեն: 2009 թ.-ից Իգնատը Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն էր, իսկ արդեն 2015.-ից` գործադիր տնօրենը:

Եվ նոր նախարարներն ՝ ըստ գիտական աստիճանների. Վահան Մարտիրոսյանը  տեխնիկական գիտությունների թեկնածու է, Իգնատի Առաքելյանը՝ տնտեսագիտության թեկնածու է: Աշոտ Մանուկյանը տնտեսագիտության դոկտոր է:

Երեք նախարարներն էլ   անկուսակցական են, երեքն էլ առաջին կրթությամբ պոլիտեխնիկի  շրջանավարտներ:

Հենց անկուսակցականությունը և նախարարների տեխնիկական կրթությունը տանում է նրան, որ այս կառավարությունը կոչվի տեխնոկրատների: Այդպիսին հիշեցնեմ, համարվում էր Արմեն Դարբինյանի գլխավորած կառավարությունը: Դե իսկ հայտնի 6 նախարարաները ամբողջ կառավարության կազմի ընդամենը մեկ երրորդն են: Մյուս երկու երրորդի կամ ևս 13-ի նշանակումը կամ գուցե վերանշանակումը  դեռ սպասվում է:

Back to top button