ՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ.Իսրայելը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորի հնարավորինս շուտ

Իսրայելը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորի  հնարավորինս շուտ և խաղաղ ճանապարհով, հայտարարել է այդ երկրի արտոգրծանախարարության մամուլի խոսնակ Էմանուել Նահշոնը: Ղարաբաղյան խնդրին անդրադառնալու առիթ է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան առաջիկայում սպասվող այցը:

Նահշոնը նշել է, որ այցի ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ և հույս է հայտնել, որ այն կկայանա շուտով:

«Այցը Բաքու Իսրայելի վարչապետի համար գերակա հարց է», Ինտերֆաքս-Ադրբեջանին Երուսաղեմի թղթակցին ասել է Իսրայելի արտգործնախարարության խոսնակը: Նահշոնի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է սերտ երկխոսություն. «Մեր քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Էներգետիկ հարցերը, որոնց շուրջ մենք երկխոսում ենք, շատ կարևոր են երկու երկրների համար: Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական», ասել է պաշտոնյան:

Նահշոնը նշել է, որ դեռևս հայտնի չէ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի ստույգ ժամկետը: Ավելի վաղ, իսրայելայան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նեթանյահուն Բաքու կարող է մեկնել հոկտեմբերին:

Back to top button