Քաղաքական

«Գալա»-ն, «Բալասանյան դաշինք»-ը, «Հայկական վերածնունդը» եւ «Համախմբումը» դադարեցնում են քարոզարշավը

ԳԱԼԱ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝  Արշակ Գրիգորյանի մահվան միջադեպի հետ կապված:

Եթերից հանվել են քարոզչական բոլոր հոլովակները:

Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ «Բալասանյան դաշինք»-ի  քարոզարշավը դադարեցվում է:

«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:

Հայտնում ենք մեր խոր ցավակցությունը եւ զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայությունը տարածել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը
գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարությունը.

«Իմ և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների
ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի
մահվան կապակցությամբ։

Հայտնում եմ նաև, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ժամանակավորապես
դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։

«Հայկական վերածնունդը»  եւս դադարեցնում է քարոզարշավը Գյումրիում:

Back to top button