Քաղաքական

Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Տավրիդյան պալատում

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում կմասնակցի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:Նույն օրն ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, ինչպես նաեւ հայկական համայնքի ուղեկցությամբ կայցելի Կոմիտաս վարդապետի հուշարձան:
Back to top button