Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները:

2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Ավստրիայի առաջնահերթությունները և դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։

Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:

Back to top button