ՄշակույթՏեսանյութեր

«Կյանք ու կռիվ». սեպտեմբերի 21-ից՝ մեծ էկրաններին

alisagevorgyan
kyanq-u-kriv

Մհեր Մկրտչյանի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի որդին՝ Մհեր Մկրտչյանը, ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ հանդիսատեսի դատին է հանձնել  իր «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Պրեմիերան կայացել է այսօր  «ԿինոՊարկ»-ում: Պրեմիերայից հետո ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները հանդիպել են լրագրողների հետ:  Ֆիլմի ցուցադրությունից հետո այսօր բավականին հուզված էր ոչ միայն հանդիսատեսը, այլև ստեղծագործական խումբը: Նշեմ որ ֆիլմում նկարահանվել են Անի Խաչիկյանը, Սամվել Թադեւոսյան, Հայկ Պետրոսյանը և մեծ թվով բավականին երիտասարդ դերասաններ, որոնց համար այս ֆիլմը գուցե առաջին փորձն էր կինոյում: Հարցին, թե որն է ֆիլմի հիմնական ասելիքը ռեժիսորն արձագանքեց՝ երբեք այդ հարցին չի կարողացել պատասխանել, գնահատականը թողնելով հենց ֆիլմին:

Իրականում  ֆիլմը պատերազմի, սիրո և երազանքների մասին է: Մեզանում խիստ արդիական թեմայի: Եթե մի քանի խոսքով ներկայացնեմ ֆիլմի բովանդակությունը, ապա պետք է ասեմ, որ հերոսները  դպրոցական տարիքից մտերմացած  25 տարեկան 4 ընկերներ են, որոնցից  երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:

Ֆիլմում  զուգահեռներ են տարվում  պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռներում  սկիզբ է առնում այն սերը, որն ապրեցնում է և  ուժ տալիս դժվարին պահերին: «Շարմ» հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ այս ֆիլմը մի տեսակ հոգու պարտք էր, որի գաղափարը ծնվել էր հենց պատերազմի տարիներին:

«Շարմ» հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյան

ֆիլմը առավել արժևորվում է հենց այս օրերին, երբ  մեր հանրապետությունը նշում է Անկախության 25-րդ տարեդարձը: Նշեմ, որ ըստ  Կարեն Ղազարյանի ֆիլմը կունենա շարունակություն և այն կկոչվի «Կյանք և կռիվ. 25 տարի անց»: Երկրորդ ֆիլմի գաղափարը ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին:

Սեպտեմբերի 21-ին մեծ էկրաններ կբարձրանա «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

Back to top button