Քաղաքական

Ընտրախախտումներով, բայց ակտիվ ընտրություններ

lusinevasilyan
Հայաստանի 5 մարզի 317 համայնքում  անցկացված ՏԻՄ ընտրություններին արձանագրված նախնական պատկերը մոտավորապես այսպիսին է. մոտ 3 տասնյակ համայնքներում է, որ հաղթող համայնքապետերը ոչ թե իշխող քաղաքական ուժի, այլ քաղաքացիական նախաձեռնությամբ կամ այլ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներ են: Համայնքներից մեկում ՝ Նոր Կյանք գյուղում հաղթել է ընդդիմություն թեկանծուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը։  Վերջնական արդյունքները դեռ ամփոփոված չեն, բայց մի առանձնահատկություն այս ընտրություններն արդեն գրանցել են:  Ըստ ԿԸՀ տվյալների ՝ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.42 %-ը կամ 319 հազար 916 ընտրող: Սա դիտորդների ու ընտրական գործընթացի մասնակիցների գնահատմամբ  ՏԻՄ ընտրությունների համար բավական բարձր  ցուցանիշ է: Սա արձանագրում  են  և դիտորդները,  և ընտրական գործընթացի մասնակիցները,   և  քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ընտրությունների ընթացքին հետևել է 16 համայնքներում՝ 110 դիտորդ ներգրավելով:  Ամենից շատ արձանագրված  խախտումները  վերաբերել են   ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին: Լարվածության աստիճանը, դիտորդների ամփոփմամբ, տարբերվել է ըստ տեղամասների: Օրինակ,  Տավուշի մարզում, ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են  անցել, ամենաշատ բողոքները ստացվել  են Աշտարակից ու  Ջրառատից:  Որքան մրցակցությունը մեծ էր, այնքան ընտրախախտումները շատ էին ՝ այս  օրինաչափությունն է գործել համայքներում    նախաձեռնության անդամներից  Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ:

« Այն ընտրատեղամասերում, որտեղ քիչ թե շատ մրցակցություն կա, ընտրախախտումների հավանականությունը բարձրանում է»:

Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների՝ այս ընտրություններն ամենաակտիվն էին, բայց նախորդների նման  բազմաթիվ խախտումներ են գրանցել: «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության անդամ   Տիգրան Եգորյանի  փոխանցմամբ՝ :քաղաքացի դիտորդը»  134 խախտում է արձանագրվել, 30 բողոք արդեն ներկայացրել են , դրանից ավելին էլ պատրաստվում են ներկայացնել:

«Այս ընտրությունները հաստատեցին , որ ՏԻՄ ընտրությունները միայն տեղական նշանակության չեն ընկալվում և դիտարկվում են որպես հիմք , որ վրա են հենվելու է իշխանությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

5 մարզի 317 համայնքներից  մեծամասնությունում հաղթել են Հանրապետական կուսկացության ներկայացուցիչները: Ըստ նախնական տվյալների ՝ համայնքերի մոտ 3 տասնյակում միայն   հաղթող համայնքապետը իշխող կուսկացությունը չի ներկայացնում:  Դրանցում  ավելի շատ քվեներ ստացել են  քաղաքացիական նախաձեռնությամբ կամ այլ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները: Համայնքներից մեկում ՝ Նոր Կյանք գյուղում հաղթել է ընդդիմություն թեկանծուն ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը։

«Մեր կուսակցությունը մասնակցել է 3 համայնքում, 2-ում  պարտվել է, մեկում՝ հաղթել: Մենք  համարում ենք, որ այս փորձը շատ կարեւոր է, քանի որ վերլուծում ենք մեր  հետագա ռազմավարությունը մշակելու համար»:

Իրենց թեկնածուի հաղթանակը  ՔՊ կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը պայմանավորում է թիմի ակտիվ աշխատանքով ,  քարոզարշավի ճիշտ ընտրված մոդելով և ընտարտեղամասում վստահված անձանց զգոնությամբ:

«Ինչպես  Հրազդանի ընտրություններից հետո էինք ասում, այս անգամ էլ վստահեցնում ենք ՝ կուսակցությանը տրված որևէ քվե չի կորել»:

ՏԻՄ ընտրություններն, ըստ էության,  վերջին փորձաշրջանն են խորհրդարանական ընտրություններից առաջ, այն թեսթը որ պետք է անցնեն իշխանությունը, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը  ընտրական գործընթացը բարեփոխելու խոսոտումներից ու ձեռնարկված կոնկրետ քայլերից հետո: «Ժառանգությունը» ՏԻՄ ընտրությունների չմասնակցելու քաղաքական որոշում ուներ: Չխոսելով այդ որոշման մասին՝ նույնանուն խմբակցության  քարտուղար Թևան Պողոսյանն ասում է միայն Էջմիածնում ծավալված նախընտրական կրքրեը բավական են  հասկանալու համար, որ խոսքն առայժմ գործ չի դառնում:

«Չիկագոն հիշեցնող պատմություններ ենք անցնում: Իսկ այն, որ ասել են փոխվել ենք կամ ուզում ենք փոխվել, փաստորեն միայն խոսքեր են»:

Խնդիրը ոչ թե իշխանությունների, այլ ընդդիմության մեջ է տեսնում Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը: Թե այս, թե բոլոր մյուս ընտրություններիում խնդիրը ընդդիմության թուլությունն ու մասնատվածությունն է ՝ ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ընդդիմությունն այսօր չունի իշխանությանը հավասարազոր  ռեսուրսներ՝ մարդկային , կազամակերպական ու ֆինանսական»:

Թևան Պողոսյանը սա համարյա ինաքախոստովանություն է համարում՝ միշտ ընդդիմությունն է դժգոհել անհավասար  մրցակցությունից : Հիմա նույն թեզւ որպես մեղադրանք ուղղվում է ընդդիմությանը:

«Լավ մենք վատն ենք, ռեսուրս չունենք, ուժ չունենք: Դուք այդքան հզոր եք ի, ինչու միայն օրենքով չեք շարժվում»:

ՏԻՄ ընտրությունների երկրորդ , ավելի վճռորոշ ռաունդը դեռ առջևում է: Հոկտեմբերի 2-ին ընտրություններ են նշանակված ևս  6 մարզի  373 համայնքներում:  Առանցքայինը լինելու են  Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի  ընտրությունները:

Back to top button