ՀասարակությունՑեղասպանություն 100

Քիմ Քարդաշյանը քննադատել է Wall Street Journal-ին Ցեղասպանությունը ժխտող գովազդ տեղադրելու համար

Ամերիկյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քննադատել է The Wall Street Journal-ին՝ ամբողջական էջով տպագրված՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային հայտարարության համար։

Կիրակի նա պարբերականին ուղղված քննադատությամբ հոդված է տպագրել New York Times-ում՝ «Ցեղասպանության ժխտում չի կարող թույլատրվել» վերտառությամբ։ Քարդաշյանը իր հրապարակման մեջ հաստատում է, որ գովազդը վճարված է եղել «թուրքական հարթակ»-ի կողմից։ Քարդաշյանը հրապարակումն անվանել է «անշրջահայաց» և «բարոյապես անպատասխանատու» և կոչ է արել մտածել նման գործողությունների հետևանքների մասին։

Նա գրել է  է. «Շատ պատմաբաններ հավատացած են, որ եթե Թուրքիան պատասխանատվություն կրեր Հայոց ցեղասպանւոթյան համար և այդ երկրին հանդիմանեին տեղի ունեցածի համար, Հոլոքոստ տեղի չէր ունենա։ 1939 թվականին՝ Լեհաստան նացիստական ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասել էր. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ Մենք ենք խոսում։ Մենք պետք է հիշենք։ Մենք պետք է խոսենք այդ մասին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչվել մեր կառավարության կողմից, որովհետև երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, վտանգում ենք մեր ապագան»։

Կարդացեք նաև
Close
Back to top button