Հասարակություն

Ապացույց. ՔԾԱ 7-8 դարերում Արցախը եղել է Վանի Միացիալ թագավորության կազմում

hasmikmartirosyan
Թեյշեբաինի
դամբարանադաշտում կամ ինչպես ժողովուրդն է ասում Կարմիր բլուրում պեղումները սկսվել են 2015-16 թվականներին, ու այս կարճ ժամանակահատվածում  հայտանբերվել է 281 դամբարան: Ինչի՞ մասին է փաստում հայտանաբերվածը, և արդյո՞ք նոր գտածոն պատմաբանների համար պատմույթունը վերանայելու հնարավորություն կընձեռի, և մեկ այլ պեղումով էլ կապացուցի նաև, որ Արցախը Քրիստոսի ծննդից առաջ  7-8 դարերում անգամ եղել է Վանի Միացիալ թագավորության կազմում:

 

Հայերս ունեցել ենք փոխարքայի 4 նստավայր, որոնցից մեկը Արցախում: Թեյշեբայինում, ինչպես ժողովուրդն է ասում Կարմիր բլուրում կատարված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են փոխարքայի բրոնզից կերտված ցլագլուխ կեռ մական և հերքում պատմական որոշ իրողություններ:

Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանն ընդգծելով, հողի շերտի տակ մնացած Թեյշեբաինի լույս սփռեց պատմության վիճելի էջերի վրա: 2015 թվականին վերսկսված Կարմիր Բլուրի պեղումների ընթացքում հայտնաբերվել է 281 դամբարան, ինչպես նաև փոխարքայինը, ու պարզվել, որ դեռևս  ուրարտական ժամանակաշրջանից Հայաստանը բաժանված է եղել՝ ըստ նահանգների, և ամեն մի գավառ եղել է փոխարքայի իշխանության ներքո, և վերջինիս մահից հետո դամբարանում է դրվել նաև իշխանության բարձրադիր խորհրդանշանը՝ մականը:

«Նմանօրինակ մականներ հայտնաբերվել է նաև Վանաձորից, Սյունիքից և Արցախից՝ Առաջաձորից, բոլորն էլ գտնվել էին, և մտածում էինք, որ դրանք զարդեր են: Սակայն Կարմիր Բլուրի պեղումներից գտնված մականը ապացուցեց, որ գտնվել է 4-րդ փոխարքայի մականը»:

Հնագետը ներկայացնում է մյուս փաստը, որը պատմաբանների համար վիճելի և քննարկման նյութ է: Թեյշեբայինի պեղումները հերքում են ուրարտացիների անհայտ ծագում ունենալու պնդումները: Ուրարատացին եղել է Արարատյան դաշտի բնիկը, ասում է Հակոբ Սիմոնյանը:

« Ես խորապես համոզված եմ, որ Ուրարատուն հայկական կայսրություն է, իր բազմաշերտ բնակչությամբ, որտեղ դոմինանտը եղել է հայկական տարրը»:

Պատմությունը պատասխանն է ստանում նաև այլ գտածոնրի ուսումնասիրության ամփոփմամբ: Գտնվել են կանանց հետաքրքիր զարդեր` վզնոցներ, ապարանջաններ, ճարմանդներ, կոճակներ, ինչպես նաև զինատեսակների ողջ արսենալ և այլ գտածոներ:

Այս պեղումները մարդաբանական վիթխարի նյութ են դարձել: ԴՆԹ-հետազոտությունների միջոցով հնարավոր է պարզել տեղացիների հիվանդությունները, նրանց կյանքի տևողությունը, սննդակարգը: Ըստ Հակոբ Սիմոնյանի՝  հնագիտական պեղումներից պարզ է դառնում նաև, թե ովքեր են եղել Կարմիր բլուրի բնակիչները, ինչպիսին են եղել նրանց հավատալիքները, ինչպես են նրանք իրականացրել թաղման արարողությունները:

Back to top button