Տնտեսական

Շունչ կքաշի՞ արդյոք ՓՄՁ-ն. նոր կառավարություն՝ նոր հույսեր

hasmikdilanyan
Հայաստանի 14-րդ վարչապետի կառավարության կազմը դեռ ձևավորված չէ: Կարեն Կարապետյանի աշխատանքային գործունեությունից առաջին հաղորդագրությունն արդեն ստացվել է՝  ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Այսօր նաև առաջին առաջարկություններն են հնչել, ինչպես անել, որպեսզի նոր վարչապետի աջակցությամբ  ՓՄՁ-ն փոքր -ինչ շունչ քաշի:  Առաջարկներ նաև տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ունի, նա նաև համոզված է՝   տնտեսությունում հաջողության հասնելու համար  համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում այս կառավարությունն էլ  չի կարողանա ինչ որ բան փոխել:

 


«2008թ սկսած Հայաստանում «բիզնես ցեղասպանություն» է տեղի ունեցել»,- այսպես կարծում է  Ձեռներեցների կոնֆեդերացիայի  նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Հայտարարությունը փաստերով է հիմնավորում՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ՓՄՁ հայտնվել է անելանելի վիճակում: Հովհաննիսյանին Հայաստանի տոնավաճառներ  ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանն է լրացնում . «Հերիք է փոքր ձեռներեցները փակվեն, ամեն ամիս ամենաքիչը 80-100 ՓՄՁ է փակվում»:

Տոնավաճառներում դժգոհում  են՝ առևտուր չկա, նախ գնորդներն են պակասել, հետո նաև՝ մարդկանց գնողունակությունն է ընկել: «Տեսախցիկներ, արագաչափեր, ավտոներկրողների համար  հարկային բեռի ավելացում», — թվարկումը շարունակում է  Տիգրան Հովհաննիսյանն ու հույս հայտնում, որ  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կվերականգնի  ժողովրդի հավատը:

Բնակչության մեկ երրորդը Հայաստանում աղքատ է, ավելին, յուրաքանչյուր  ամիս  շուրջ 100 մլն դոլարով ավելի քիչ ներմուծվող ապրանք է սպառվել, — ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝  տեղեկացնելով  ներմուծման ծավալների կրճատման  մասին:

Ներդրումները նույնպես նվազել են,  ուստի նոր կառավարությունն ըստ տնտեսագետի,  ժառանգել է բավականին դժվար իրավիճակում գտնվող տնտեսություն:  «Հայաստանը պետք է վերականգնի ներդրողների հավատը» , — շեշտում է Վիլեն Խաչատրյանն ու  նկատում՝  կարելի է նաև հարևան  երկրների փորձը կիրառել:

«Նույն Վրաստանի մոդելը, որ ենթադրենք ծովի ափը հինգ-վեց տարով հանձնում են ներդրողին, ասում են հարկային երբեք գործ չի ունենա ձեզ հետ: Նման մոդելներ է անհրաժեշտ կիրառել: Բոլոր խելացի մտքերը, որոնք կարող են կյանքը փոխել, պետք է փորձենք իրագործել»:

«Տնտեսությունում հաջողության հասնելու համար  համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ» ,- վստահ է տնտեսագետը՝ հակառակ դեպքում այս կառավարությունն էլ  չի կարողանա ինչ որ բան փոխել:

Իրական տեսանելի տնտեսական աճ ունելանու ժամանակը շատ կարճ է՝  առջևում խորհրդարանական ընտրություններն են, ուժի մեջ է  մտնելու նաև նոր Սահմանադրությունը: Սրանք նույնպես ռիսկեր են, որ ուղեկցելու են նոր կառավարությանը, ռիսկերի շարքում է նաև նոր հարկային օրենսգքրի նախագիծը,- կարծում է Վիլեն Խաչատրյանը

«Հետևաբար այն մոտեցումները, որոնք որդեգրվել են  և արդյունք չեն ապահովել, դրանք կարծում եմ պետք է սառեցնել և առաջ ընթանալ սկզբունքներով նոր, փոփոխված մոտեցումներով: Նույն հարկային համակարգում բազմաթիվ ընկերությունների արտոնություններ տրվեցին, ասվեց, որ պայքար է մտնում մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ, ասվեց, բայց արդյունքը մենք չտեսանք: Ասվում էր 7 տոկոսանոց տնտեսական աճ և չտեսանք»:

«Արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարկության համար»,- ասում է տնտեսագետն ու միաժամանակ ընդգծում՝ յոթ ամիսը քիչ ժամանակ է այն տեսնելու համար:

Back to top button