ՄիջազգայինՔաղաքական

Մայա Կոսյանչիչ. Համաձայնությունը կպաստի Հայաստանում ընտրական բարեփոխումների իրականացմանը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ողջունել է Հայաստանի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը Ընտրական նոր օրենսգրքի շուրջ:

«Հայաստանի կոալիցիոն կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև երեկ ստորագրված համաձայնագիրը ընտրական բարեփոխումների մասին, որը նաև համաձայնեցվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, դրական զարգացում է, որը կնպաստի երկրում ընտրական բարեփոխումների իրականացմանը»,- հայտարարել է Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով, Եվրամության և այլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի կառավորթւայն ներգրավմամբ հնարավոր կլինի կյանքի կոչել Հայաստանի հանրապետության ընտրական նոր օրենսգրքով սահմանված տեխնիկական հարցերը:

«Ընստրական գործընթացի մասնակիցներն այժմ պետք է լիովին իրագործեն նոր ընտրական օրենսդրությունը՝ բարի կամք դրսևորելով բարձրացնեն վստահությունը ընրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան», ասել է Մայա Կոսյանչիչը:

Back to top button