ՄիջազգայինՔաղաքական

Յոհանես Հանը ողջունել է ՀՀ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունը

Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ողջունել է Հայաստանի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը Ընտրական նոր օրենսգրքի շուրջ, որը համաձայնեցվել է նաև քաղաքացիական հասարակության հետ:

Պաշտոնյան Թվիթերի իր էջում գրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, այդ թվում՝ ֆինանսապես այս կարևոր համաձայնության կյանքի կոչմանը:

Back to top button