Սպորտ

Ժամանակն է համախմբել ԵՄ անդամ պետությունների պաշտպանական ներուժը.Ժան Կլոդ Յունկերը

«Եվրամիությունը պետք է քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միասնական կենտրոնակայան ստեղծի», — հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Արդյունավետ գործելու համար պետք է ԵՄ շրջանակում միասնական եվրոպական գլխավոր շտաբ ունենալ»,- իր ելույթում ասել է նա` Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի ընդլայնված նստաշրջանում:

Ըստ նրա, ժամանակն է համախմբել ԵՄ անդամ պետությունների պաշտպանական ներուժը: «Լիսաբոնի պայմանագիրը թույլ է տալիս ԵՄ անդամներին համատեղել պաշտպանական հնարավորությունները մշտական գործող կառույցում: Կարծում եմ` ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա:

Ըստ Յունկերի, Եվրամիությունն այլևս չի կարող կախված լինել «մեկ գերտերությունից» և առանձին երկրների ռազմական հնարավորություններից:

Back to top button