Միջազգային

Սիրիայում հրադադարը պահպանվում է

Սիրիայի  տարածքում հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան, ընդհանուր առմամբ պահպանվում է: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրավիճակը կարգավորվել է, և ՄԱԿ-ը շուտով կկարողանա օգնություն հասցնել անգամ մինչև Հալեպի արևելյան հատված, որը ապստամբների վերահսկողության տակ է: Հիշեցնենք, որ հրադադարի մասին համաձայնությունը ձեռք են բերել Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը:

Սա Սիրիայում հրադադար հաստատելու արդեն երկրորդ փորձն է այս տարի: Պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին ասել է, որ դիվանագետը  հակամարտող կողմերին կոչ էր արել պահպանել հրադադարը, քանի որ սա «վերջին հնարավորությունն է Սիրիայում քաղաքական գործընթացները վերսկսելու համար»։

Back to top button