Քաղաքական

Որն է դատախազի թեկանծուի՝ արդարության «դեֆիցիտը» հաղթահարելու բանաձեւը

lusinevasilyan
Խորհրդարանն աշնանային նստաշրջանի աշխատանքը սկսել է գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկումից: Միակ թեկնածուն մինչ այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանն է: Նա ԱԺ ամբիոնից պատգամավորներին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք տեսնում է դատախազության համակարգում: Թեկնածուն առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, կարևորել է  հրապարակային ու  բաց աշխատանքը:

Ի դեպ, Արթուր Դավթյանին  հարց տալու համար հերթագրվել է 20 պատգամավոր: Արդարության դեֆիցիտի ու իրավիճակը փոխելու իր բանաձևի մասին հարցին Արթուր Դավթյանն այսպես է պատասխանել:

«Խնդիր այս առումով տեսնում եմ, բայց լուծումը տեսնում եմ իմ կողմից արդեն նշված հրապարակայնության մեջ: Հաճախ լսում եմ կարծիքներ ու գնահատականներ, որոնց հակառակ ու օբյեկտիվ տեղեկատվությունը մենք տիրապետում ենք: Դրանք պարզապես պետք է ներկայացվեն, տարածվեն, որ հանրությունն ավելի օբյեկտիվ պատկերացումներ կազմի»:

Արամ Մանուկյանը դատախազի թեկնածուին հիշեցրել է Մարտի 1-ի գործը, նաև Գևորգ Կոստանյանի խոստումը՝ սայլը տեղից շարժելու մասին: Արթուր Դավթյանն ի պատասխան նշել է, որ  Մարտի մեկի գործն իր համար առաջնահերթություն է, բայց սայլը տեղից շարժելու համար կոնկրետ  քայլեր չի նշել:

Back to top button