Քաղաքական

ԱԺ 10 րդ նստաշրջանը մեկնարկեց «Սասնա ծռերի» մասին հարցադրումներով

տեղադրված 12.12-ին

լրացված 13.10-ին
lusinevasilyan
Խորհրդարանն այսօր սկսել է 10-րդ՝ այս գումարման Ազգային ժողովի համար նախավերջին նստաշրջանի աշխատանքը: Աշնանային նստաշրջանը մեկնարկել է օրհներգի հնչյունների ներքո, 111  պատգամավորի ներկայությամբ:

Մեծ նստաշրջանի օրակարգում 170 հարց է ,  33 միջազգային պայմանագիր: Առաջին հարցապնդումները վերաբերել են հենց օրակարգին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է լրացնել օրակարգն ու որևէ ձևաչափով անդրադառնալ հուլիսյան իրադարձություններին: Խորհրդարանը  չի կարող վերաբերմունք չարտահայտել ՊՊԾ գնդի գրավման միջադեպի ու դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ՝ ասել է  Ուրիխանյանը ՝ հիշեցնելով, որ այդ օրերին  արտահերթ նստաշրջան հրավիերելու նախաձեռնություն կար, բայց բավարար թվով ստորագրություններ չհավաքվեցին :

«ԱԺ-ն չպետք է զերծ մնալ նրանից, ինչը ցնցեց ամբողջ երկիրը», -ասել է պատգամավորը: ԱԺ նախագահն առաջարկը Սահմանդրությանը հակասող է որակել.

«Շատ ցցուն հայտարարություն էր, մենք էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ լուծում ստանա: Եթե քրեական գործ է հարուցվել, ԱԺ-ն հենց սկզբից պետք է որոշումներ կայացնի»:

Նույն թեմային, բայց այլ ասպեկտով անդրադարձել է նաև   Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է ձերբակալված և կալանավորված անձանց պատգամավորների տեսակցության արգելքի մասին: Քրեակատարողական վարչությունը կոպտորեն  խախտում է օրենքը՝ պատգամավորներին հնարավորություն չտալով տեսակցել կալանավորվածների հետ՝ ասել է ՝Փաշինյանը և ԱԺ նախագահին հորդորել պարզաբանումներ պահանջել:

«Խոսքը «Սասնա ծռեր»-ի անդամների մասին է: Մեր երկրում, երբ խնդիրն առնչվում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, ապա այս ապօրինությունը տեղի է ունենում»:

Գալուստ Սահակյանն այս հարցում խնդիր չի տեսել:

«Կարող եք հանգամանորեն ներկայացնել հարցը, մենք կարող ենք միջամտել ու խնդիրը լուծել: Դուք ներկայացրեք՝ ում եք ցանկացել դիտել, ես կներկայացնեմ համապատասխան մարդկանց»,- ասել է  ԱԺ նախագահը:

Ակնակլվում է, որ խորհրդարնն այս քառօրյայի ընթացքում  կընտրի հանրապետության գլխավոր դատախազին: Թեկնածուն մինչ այժմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանն է: Նա մինչ հարցի քննարկումը առանձին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ:

Back to top button