Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը՝ ՄԱԵԽ պատվավոր նախագահ

Հորդանանի մայրաքաղաքում՝ Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդը Մեծ տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ընտրել է ՄԱԵԽ պատվավոր նախագահ՝ բարձր գնահատելով նրա դերը միջեկեղեցական շարժման գործում՝ հայտնում է «Ասպարեզը»։

Խորհուրդը նաեւ առաջիկա չորս տարիների համար ընտրել է գլխավոր քարտուղար եւ գործադիր վարչություն։

ՄԱԵԽ գլխավոր քարտուղար է ընտրվել Միշել Ժալըխը։ Գործադիր վարչության անդամներ են ընտրվել նաեւ Անթիլիասի պատվիրակության անդամները՝ Սեպուհ արք. Սարգսյանն ու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը, նաեւ դոկտոր Ժան Սալմանյանը։

ՄԱԵԽ- ը միավորում է ոչ քաղկեդոնական ուղղափառ, արեւելյան ուղղափառ, ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիները։

Back to top button