ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը եւ ինչ սպասել Կարեն Կարապետյանից

arminegevorgyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված էր նոր Սահմանադրությունից բխող փոփոխություններով` ասում է ՀՀԿ –ական պատգամավոր Արտակ Դավթյանը, ու շեշտում՝ փոփոխությունը  չպետք է ընդունել որպես չսպասված իրադարձությունը:  Սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հակադարձում է, որ  եթե վարչապետն ու կառավարությունը պայքարեն ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ, ապա կարելի է խոսել իրական փոփոխությունների մասին:Ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝  հարցի պատասխանն է փորձել է պարզել «Ռադիոլուրը»։

 

Ի՞նչու հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չկատարե՞ց իր առջեւ դրված խնդիրները, ո՞ր հացում թերացավ և չկատարեց նախագահի հանձնարականները: Այս  հարցերը այսօր  մամուլի ակումբներում ամենաշատն էին հնչում: ԱԺ պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը մինչ կպատասխաներ այս  հարցերին՝ նախ գովեց նոր նշանակվող վարչապետ Կարեն Կարապետյանին, ասաց որ վաղուց  է ճանաչում, գիտի նրա հնարավորությունների  ու նպատակասլացություն մասին: ՀՀԿ- ական պատգամավորը այնքան լիահույս է ու համոզված է, որ նոր վարչապետի օրոք հնարավոր է մի  օր Հայաստանը դառնա Սինգապուր:

Եթե Մկրտիչ Մինասյանը  շատ մեծ հույսեր է կապում ապագա վարչապետի հետ՝ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ապա ՀՀԿ- ական մեկ այլ պատգամավոր շատ ավելի զգուշավոր է: Արտակ Դավթյանը չի շտապում բնութագրել ապագա վարչապետին, բայց նշում է, որ այս փոփոխությունը  չպետք է ընդունել որպես չսպասված իրադարձությունը:

Ու արդեն անդրադարձ Հովիկ Աբրահամյանին, թե որտեղ թերացավ նախկին վարչապետը: ՀՀԿ- ական պատգամավոր Արտակ Դավթյանը զերծ է մնում գնահատականներ տալուց, ասում է, որ դա  Հովիկ Աբրահամյանի   որոշումն է եղել, որին պետք է վերաբերվել հարգանքով։

Իսկ արդյո՞ք այս կարճ ժամանակահատվածում նոր վարչապետը կհասցնի արմատական փոփոխություններ իրականացնել: Մկրտիչ Մինասյանը նշում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը յոթամսյա չէ՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Նա համոզված է, որ նրա ուժերը կարելի է օգտագործել ոչ միայն այս ընթացքում, այլ նաև հետագայում:

Իսկ ահա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ասում է, որ վարչապետի փոփոխությամբ իշխանությունները պարզապես փորձելու  են մինչեւ ընտրությունները հասարակական դժգոհությունը վերածել  հասարակական սպասման։ Եթե վարչապետն ու կառավարությունը պայքարեն ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ, ապա կարելի է խոսել իրական փոփոխությունների մասին:

Իսկ ահա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար մտահոգիչ  այս ամենը, քանի որ  իշխանությունը փոփոխությունների մասին  մտածում է  միայն ընտրությունների նախաշեմին՝ չնայած շեշետում է, որ Հովիկ Ասրահամյանի կառավարության ջատագովն ինքը երբեք չի եղել։

Կարդացեք նաև
Close
Back to top button