ԿարևորՔաղաքական

Հայաստանը մտահոգված է Կորեայի միջուկային փորձարկումից

Հայաստանը մտահոգված է Հյուսիսային Կորեայի այսօր իրականացրած միջուկային փորձարկման կապակցությամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:

Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- հայտարարել է նա։

Back to top button