Հասարակություն

Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի
14-ից՝  ժամը 08.00-ից,  Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման (Մ-6)
միջպետական ավտոճանապարհի  կմ0+000-կմ38+450  (Վանաձոր — Թումանյան)
հատվածով երթևեկությունը   ժամանակավորապես  կդադարեցվի և այն փակ  կլինի
տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային
երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1.  Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան — Սևան — Իջևան (Մ-4) , Ոսկեպար — Նոյեմբերյան — Բագրատաշեն —
Վրաստանի սահման (Մ-16)  ճանապարհահատվածներով:
Բ) Երևան — Սպիտակ — Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար –
Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի,
Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա)      Վանաձոր — Ստեփանավան — Ագարակ — Կողես — Այգեհատ — Օձուն —
Ալավերդի — Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր — Դսեղ — Մարց — Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների
վարորդները կարող են օգտվել նաև Երևան- Գյումրի- Աշոցք- Բավրա- Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Back to top button