Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ

Ազգային ժողովի խմբակցություններում այսօր մեկնարկել են ՀՀ գլխավոր դատախազի թափուր պաշտոնում ՀՀ Նախագահի կողմից առաջարկված թեկնածուի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հետ հանդիպումները։

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցությունում Ա.Դավթյանի հետ հանդիպումը նախատեսված է ժամը 11-ին:

Ըստ նրա՝ նոր Գլխավոր դատախազի նշանակման հարցը կքննարկվի սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերում:

Back to top button