Միջազգային

Հյուսիսային կորեայի միջուկային փորձարկումները՝ 5.3 մագնիտուդով երկրաշարժի պատճառ

Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն: Հյուսիսային Կորեայում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը պատրաստվում է 5-րդ միջուկային փորձարկման։

Հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժն արհեստական է եղել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է զորակայանի կենտրոնում, որտեղ նախկինում հյուսիսկորեացի զինվորականներն արդեն միջուկային զենք են փորձարկել։

Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռևս չեն հաստատել ո՛չ երկրաշարժի, ո՛չ էլ միջուկային փորձարկման անցկացման մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն արգելում են Հյուսիսային Կորեային միջուկաին փորձարկումներ անցկացնել, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ արձակել։ Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջարկով կքննարկի Հս. Կորեայի միջուկային փորձարկումների հարցը:

Back to top button