Միջազգային

Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ տվեց այցելել Ինջիրլիք

Անկարան թույլ է տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք ռազմակայան: Բեռլինը ողջունել է Թուրքիայի իշխանությունների որոշումը: «Ես ողջունում եմ թուրքական կառավարության որոշումը, որով Բունթասթագի պաշտպանության հարցերով կոմիտեի ներկայացուցիչները հնարավորություն են ստանում այցելել Ինջիրլիք: Այդ որոշումը թույլ է տալիս մի փոքր առաջ շարժվել»,- մեկնաբանելով Անկարայի քայլը~ ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ավելի վաղ Գերմանիայի կառավարությանը նախապայման էր առաջադրել Բունդեսթագի պատգամավորների մուտքը Ինջիրլիք թույլ տալու դիմաց՝ փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Բեռլինն այդ նախապայմանն անթույլատրելի էր համարել: Օրերս հայտնի էր դարձել նաև, որ Գերմանիան առաջիկայում մտադիր է ավելի քան 60 մլն եվրո ներդնել Ինջիրլիք ռազմակայանի արդիականացման համար:

Back to top button