Հասարակություն
Ամերիկահայերը կրկին կիմանան «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովին
ԱՄՆ- ում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, ինչպես նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այս շաբաթ միանալու է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կրոնական ու մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի՝ հայտնում է ANCA- ն։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ գիտակցում են այն սպառնալիքներն ու խնդիրները, որոնց առաջ կանգնած է Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքները եւ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է ԱՄՆ- ի համակարգված արձագանքը։
Դեռ 2014 թվականին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մասնակցել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» առաջին համաժողովին՝ կոչ անելով միավորվել դիմակայելու համար մերձավորարևելյան քրիստոնեական պատմական համայնքների սպառնալիքներին: