Քաղաքական

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի եւ «Լուբավա-Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Նրանք ցուցահանդեսին կներկայացնեն վերոնշյալ ընկերությունների արտադրանքները:

Back to top button