Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության․Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ԵՄ երկրների հետ երկխոսության երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Մենք չենք արգելափակել ոչ մի բանակցային մեխանիզմ, մենք բաց ենք երկխոսության համար երկկողմ և բազմակողմ ձևաչափում»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան ունի երկխոսային հնարավորություններ, մեխանիզմներ՝ բոլոր երկրների, միավորումների, բլոկների և նրանց հետ զրույցի համար, որոնց հետ մենք գտնվում ենք հարաբերությունների ոչ լավագույն մակարդակում»։

«Մենք պատրաստ ենք այդ նախաձեռնություններին։ Գլխավորն այն է, որ դրանք չարգելափակվեն «մեծ եղբոր» կամ «մեծ եղբայրների» կողմից, ովքեր նպատակաուղղված չեն նման գործընկերության կամ ընդհանրապես որևէ կառուցողական բանակցությունների, որևէ կառուցողական թեմաների քննարկման»,- ընդգծել է նա։

Back to top button