Հասարակություն

Լոս Անջելեսի Մեծ այգում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Լոս Անջելեսի վարչաշրջանի ղեկավար Մայքլ Անտոնովիչը սեպտեմբերի 17-ին քաղաքի Մեծ այգում պաշտոնապես կբացի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը՝ հայտնում է Asbarez –ը։

Հուշարձանը սև, հրաբխային ժայռի տուֆից է, որը տարվել է Արարատյան դաշտավայրից: Դաժան և սարսափելի ցեղասպանության պատմության «այդ լուռ վկայի»՝ հուշարձանի հեղինակը Վահագն Թովմասյանն է։ Քանդակագործը փորձել է քանդակին տալ օրգանական լուծումներ:

Նկարիչ Արա Օշականն էլ  իր «Ասպարզին» հայտնել է, որ ժայռի՝ վկա լինելու  գաղափարը միգուցե անսովոր է, սակայն շատ կարևոր, քանի որ այն իր մեջ ամփոփում է ցեղասպանության մասին հիշողությունները:

Նշենք նաև, որ հուշարձանի ներքևի հատվածում ամփոփված են ամերիկահայ դրամատուրգ և հեղինակ Վիլյամ Սարոյանի  «Փառք տալ կյանքին եւ հույսին՝ հանուն ապագայի» խոսքերը։

Back to top button