Հասարակություն

Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս մասին ընկերությանը տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը։

Ընկերությունից միաժամանակ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Back to top button