Միջազգային

Թուրքիան տանկային նոր շարասյուն է ուղարկել Սիրիա

Թուրքիան այսօր տանկային նոր շարասյուն է ուղարկել Սիրիայի հյուսիս՝ էլ Ռայի գյուղ՝ «Իսլամական պետության» խմբավորման դեմ պայքարի համար՝ հայտնում են թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունները։

Հաղորդվում է 20 տանկի եւ մի քանի զրահամեքենայի մասին, որոնք հատել են սահմանը Քիլիմ քաղաքի մոտակայքում։ Ավելի ուշ լրագրողները հայտնել են սիրիական տարածքում հնչող կրակոցների եւ բարձրացող ծխի մասին։

Օգոստոսի 24- ին Անկարան Սիրիա է ուղարկել ռազմական ուժեր Սիրիական ազատ բանակին «Իսլամական պետության» դեմ պայքարում օգնելու նպատակով։ Սակայն «Տիգրիսի վահան» գործողության հիմնական նպատակը Սիրիայի հյուսիսում քրդերի ազդեցության ուժեղացում թույլ չտալն է։

Բի Բի Սի- ն նշում է, որ Թուրքիայի սիրիական այս գործողությունն իրականացվում է Ռուսաստանի, Ասադի կառավարության եւ Իրանի լուռ աջակցությամբ, որոնք նույնպես չեն ցանկանում քրդերի ազդեցության մեծացում այս տարածաշրջանում։ ԱՄՆ իր հերթին հայտնում է, որ փորձում է Թուրքիային թույլ չտալ կռվել իր դաշնակիցների հետ։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին՝ մենք շփումների մեջ են թուրք գործընկերների հետ։ Այն ամենը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, մենք անթույլատրելի ենք համարում»,- Bloomberg- ին հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իսկ ԻՊ դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգերքը Twitter- ում հայտնել է, որ «ԱՄՆ չի մասնակցում այդ գործողություններին, դրանք չեն համաձայնեցվել ամերիկյան ուժերի հետ եւ դրանց (թուրքական գործողություններին. խմբ.) մենք չեն աջակցում»։

 

 

 

Back to top button