Հասարակություն

Արամ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը բժիշկների օգնությամբ կարողանում են քայլել

Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանը բժիշկների օգնությամբ  արդեն կարողանում են քայլել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի»  հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների վիճակն արդեն լավ է, հնարավոր է, որ երկու օրից նրանց դուրս գրեն հիվանդանոցից եւ տեղափոխեն «Դատապարտյալների» հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր:

Back to top button