Հասարակություն

Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին քառորդդարյա հոբելյանի առթիվ.Հովիկ Աբրահամյան

hasmikdilanyan


Կառավարության նիստն այսօր շնորհավորանքով ու ծափերով է սկսվել. սեպտեմբերի երկուսը Արցախի անկախության 25ամյակն է: «Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է, համայն հայության հույզերով ու հույսերով լեցուն, արյունով և քրիտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի, Արցախի հանրապետության կայացաման տարիներն էին: Սրանք քիչ են դարերով ձևավորված պետական իսնտիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար են, հայկական պետական կառույցների կենսունակությունը և լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից: Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս, Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումները ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Back to top button