Հասարակություն

«Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները դատարանից վերադարձված կալանավորի գուլպայի միջից դեղապարկուճներ են հայտնաբերել

Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ. Մ.-ին, ինչի արդյուքում վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 8 հատ դեղապարկուճ՝ «Տրամադոլ» գրառմամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Back to top button