Միջազգային

Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կտրամադրի

Իսրայելն առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Մավի Մարմարա» նավի համար փոխհատուցում կտրամադրի Թուրքիային: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Անկարայի և Թել-Ավիվի միջև համապատասխան համաձայնագիրն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում և հաստատվել նախագահի կողմից:

Փաստաթղթի համաձայն` Իսրայելը 20 միլիոն դոլար կտրամադրի թուրքական ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

Հիշեցնենք, որ 2010 թ. — ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետեւանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել: Միջադեպը դարձել էր Թել Ավիվ Անկարա հարաբերությունների կտրում վատթարացման պատճառ:

Back to top button