Մշակույթ
Լոս Անջելեսում կներկայացվի «Ես ողջ եմ» երաժշտական ներկայացումը՝ Մեծ եղեռնի մասին
Լոս Անջելեսում սեպտեմբերի շաբաթավերջերից մեկում Emmy- ի մրցանակակիր կոմպոզիտոր Դենիս Ջենթիլինին եւ աշխարհահռչակ երգիչ-երգահան Լիզա Նեմզոն կներկայացնեն Հայոց ցեղասպանության մասին <<Ես ողջ եմ>> երաժշտական ներկայացումը՝ հայտնում է Asbarez -ը:
Ամերիկահայ Ջենթիլինիի այս ստեղծագործության հերոսների նախատիպերը Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատն ու պապն են։ Ջենթիլինի- Նեմզո գործընկերները պահպանել են նրանց պատմությունների ու երկխոսությունների ոճը։
Արվեստագետները փորձել են Մեծ եղեռնի ողբերգությունը պատմելու նոր մոտեցում ցուցաբերել՝ կենտրոնանալով կոնկրետ մարդկանց ողբերգության եւ այն վերապրելու մարդկային ոգու վրա։