Սպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց: Մեր ընտրանին արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց Չեխիային:

Խաղն անցավ չեխերի բացահայտ առավելությամբ: Ողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասին: Արդեն առաջին խաղակեսում չեխերը 2 գնդակի առավելություն ստացան: 3-րդ գնդակը չեխերը խփեցին 87-րդ րոպեին:

Back to top button