Միջազգային

Բրազիլիայի Սենատը պաշտոնանկ արեց նախագահ Ռուսեֆին

Բրազիլիայի Սենատն այսօր պաշտոնանկ է արել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին։ Պաշտոնանկության համար անհրաժեշտ էր առնվազն 54 ձայն, կողմ է քվեարկել 61 սենատոր՝ հայտնում է Բի Բի Սի- ն։Ռուսեֆի իմպիչմենտի բուռն քննարկումները տեղի են ունեցել նրա մասնակցությամբ։

Նախագահի պարտականությունները մինչեւ 2019 թվականի հունվարի 1- ը պետք է կատարի փոխնախագահ եւ Ռուսեֆի նախկին դաշնակից Միշել Թեմերը։

Սենատորները Ռուսեֆին մեղադրել են բյուջետային օրենսդրությունը խախտելու, մասնավորապես 2014 թվականի նախընտրական շրջանում դրա իրական դեֆիցիտը թաքցնելու մեջ։ Արդեն նախկին նախագահը հայտարարել է, որ անմեղ է եւ իր հակառակորդներին մեղադրել քաղաքական խարդախության եւ պետական հեղաշրջման փորձի մեջ։

Միաժամանակ՝ 2014 թվականից Բրազիլիայում սկսվել է պետական նավթային Petrobras ընկերությունում կոռուպցիոն սխեմաների շուրջ հետաքննությունը։ Կոռուպցիոն մեքենայությունների մեջ մեղադրվում է Ռուսեֆի գլխավորած Աշխատավորական կուսակցությունը, ինչպես նաեւ այլ կուսակցությունների ազդեցիկ գործիչներ։

Back to top button