ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. ՄԽ համանախագահները ԼՂ խնդիրը կքննարկեն Մոսկվայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պաշտոնյան նշել է, որ քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցեր, նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հարցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Back to top button