Սպորտ

Լևոն Արոնյանը 3 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը.ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ, և նրանք ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում: Նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2795 կետ, սակայն նա շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչեր. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2677) 59-րդն է , Վլադիմիր Հակոբյանը (2675)` 62-րդը, Հրանտ Մելքումյանը (2671)` 70-րդը և Գաբրիել Սարգսյանը (2670)` 75-րդը: Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Back to top button